ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ԿԱՄ ԵՏ ՎԵՐԱԴԱՐՁԻ ՊԱՅՄԱՆՆԵՐ

SmartMarket.am կայքից գնված յուրաքանչյուր ապրանք հնարավոր է վերադարձնել կամ փոխանակել, գնման պահից սկսած 14 օրերի ընթացքում:
Սակայն մինչ վերադարձն իրականացնելը խնդրում ենք Ձեզ ծանոթանալ վերադարձի պայմանների և կանոնների հետ:
Ապրանքի վերադարձը ձևակերպելու համար անհրաժեշտ են հետևյալ փաստաթղթերը
1. Անձն հաստատող փաստաթուղթ
2. ՀԴՄ կտրոն (օնլայն վճարման դեպքում էլ. ծանուցման տպագիր օրինակը)
3. Դիմում
Վերադարձի պայմանները տարբեր են` կախված վերադարձի պատճառներից
ա) Եթե Դուք ուղղակի ցանկանում եք վերադարձնել ապրանքը։
Ապրանքը ուղղակի ցանկությամբ վերադարձնելու դեպքում, տուփը չպետք է լինի վնասված կամ բացված: Դուք չեք կարող վերադարձնել ապրանքը, եթե այն օգտագործվել է կամ վնասվել է առաքումը Ձեզ հանձնելուց հետո: Եթե նշված պայմաններից ոչ մեկը խախտված չէ, ապա Դուք կարող եք ետ վերադարձնել ապրանքը պատվերի ձևակերպման պահից սկսած 7 օրերի ընթացքում: Այդ իսկ պատճառով խնդրում ենք բացել առաքանին առաքիչի ներկայությամբ:
բ) Եթե ապրանքը չի համապատասխանում նկարագրությանը կամ վնասված է։
Նկարագրության հետ որևէ անհամապատասխանություն նկատելու դեպքում, խնդրում ենք մեկ աշխատանքային օրվա ընքացքում զանգահարել սպասարկման կենտրոն՝ 091 78-74-78 հեռախոսահամարով և ներկայացնել խնդիրը: Ցանկության դեպքում Դուք կարող եք խնդրել մեր աշխատակիցներին փոխանակել ապրանքը նույն մոդելի այլ ապրանքի հետ կամ նմանատիպ ֆունկցիոնալ հատկանիշներ ունեցող մեկ այլ ապրանքի հետ: Եթե այնուամենայնիվ ցանկանում եք վերադարձնել այն, Դուք կարող եք վերադարձնել Ձեր ապրանքը պատվերի գրանցումից հետո 14 օրերի ընթացքում:
գ) Եթե ապրանքն ունի երաշխիքային սպասարկման ժամկետ
Երաշխիքային սպասարկում ունեցող ապրանքի վերադարձը կամ փոխանակումը իրականացվում է կտրոնում նշված սպասարկման կենտրոններում երաշխիքի գործունեության ողջ ժամկետի ընթացքում: Երաշխիքային սպասարկման տակ գտնվող ապրանքների փոխանակման և ետ վերադարձի պայմանները մանրամասն նկարագրված են երաշխիքի կտրոնում: Ապրանքի որակի հետ կապված ցանկացած թերացման դեպքում խնդրում ենք զանգահարել նույն կտրոնում նշված հեռախոսահամարով: Ապրանքը ենթակա է անվճար երաշխիքային սպասարկման միայն եթե պահպանվել են երաշխիքային կտրոնը, դրոշմակնիքը ու գնումը հաստատող փաստաթղթերը:
Վերադարձի հայցի ձևակերպումից հետո գումարը կփոխանցվի Ձեզ առձեռն կամ Ձեր անհատական էլ. դրամապանակին հայցի ընդունման պահին կամ հայցի ընդունումից 10 օրվա ընթացքում:
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ: Ապրանքը վերադարձնելիս, առաքման համար գանձվող գումարը ետ չի վերադարձվում: Եթե առաքումը կատարվել է անվճար կայքում գործող ակցիաների շնորհիվ, ապա վերադարձվող գումարից կպահվի առաքման գումար կայքում ներկայացված առաքման գնացուցակին համապատասխան: