Առաքում Երևանում՝ 1–2 օրում Երկ–Ուրբ 10:00–18:00 · Շաբ 10:00–15:00

Սանտեխնիկա և PPR խողովակներ Երևանում

Smart Market-ում հավաքված է ջրամատակարարման և ջեռուցման համակարգերի մոնտաժի համար անհրաժեշտ ամբողջ տեսականին՝ խողովակներից և միակցիչներից մինչև փականներ և ֆիլտրեր։ Ապրանքները համապատասխանում են բնակարաններում և առանձնատներում օգտագործվող ստանդարտ չափերին։

Բաժիններ

  • Պայկա PPR. Պոլիպրոպիլենային խողովակներ և եռակցվող միակցիչներ՝ անկյուններ, եռաբաշխիչներ (տրոյնիկ), մուֆտաներ, անցումներ։ Կիրառվում են սառը և տաք ջրի, ինչպես նաև ջեռուցման համակարգերում։

  • Վինտիլ (փականներ). Գնդիկավոր և այլ տեսակի փականներ՝ ներքին (F) և արտաքին (M) ռեզբայով, ինչպես նաև PPR եռակցվող փականներ։

  • Կցամասեր GA. Ռեզբային միակցիչներ՝ բաչոկներ (մուֆտաներ), նիպելներ, անկյուններ, ֆիլտրեր՝ բրոնզե, նիկելապատ և չժանգոտվող պողպատից։

  • Մետալոպլաստ. Մետաղապլաստե խողովակներ և դրանց միակցիչներ՝ ճկուն մոնտաժի համար։

  • Սանտեխնիկա. Միջադիրներ (պռակլադկա), ճկուն խողովակներ, սիֆոններ և կենցաղային սանտեխնիկական պարագաներ։

  • Թել և սկոչ. Ռեզբային միացումների հերմետիկացման թել և ֆումլենտ։

PPR, թե մետալոպլաստ

PPR խողովակները միացվում են եռակցման սարքով (պայկա), ստացվում է ամուր և հերմետիկ միացում, որը հարմար է պատի մեջ թաքցված ցանցերի համար։ Մետալոպլաստե խողովակները ճկուն են, մոնտաժվում են առանց եռակցման՝ սեղմովի կամ պտուտակային միակցիչներով, և հարմար են բաց անցկացման ու վերանորոգման համար։

Ինչպես ընտրել ճիշտ չափը

PPR խողովակի չափը նշվում է արտաքին տրամագծով (20, 25, 32 մմ), իսկ ռեզբային կցամասերինը՝ դյույմով (1/2, 3/4, 1)։ Համապատասխանության աղյուսակը և խորհուրդները ներկայացված են Ինչպես ընտրել կցամասի չափը էջում։

Առաքում

Երևանում պատվերը առաքվում է 1–2 օրվա ընթացքում, առաքում կա նաև Հայաստանի մարզեր։ Մանրամասները՝ Առաքում և վճարում էջում։