Հաճախ տրվող հարցեր
Պատվեր և գներ
Ինչու՞ չեմ տեսնում ապրանքի գինը
Գները և զամբյուղը հասանելի են կայք մուտք գործելուց հետո։ Գրանցվեք կամ մուտք գործեք Անձնական էջ բաժնից։
Ինչպե՞ս կատարել պատվեր
Մուտք գործեք, ավելացրեք ապրանքները զամբյուղ, լրացրեք առաքման տվյալները և հաստատեք պատվերը։ Մանրամասները՝ Առաքում և վճարում էջում։
Ապրանքը կայքում չկա։ Կարո՞ղ եք բերել
Այո։ Գրեք մեզ՝ նշելով ապրանքի անվանումը, չափը կամ լուսանկարը․ կօգնենք ընտրել և կպատվիրենք։
Ինչպե՞ս ընտրել ճիշտ չափը
Ապրանքի էջում նշված են տրամագիծը, ռեզբայի տեսակը (ներքին՝ F, արտաքին՝ M) և այլ չափեր։ Կասկածի դեպքում ուղարկեք հին մասի կամ տեղադրման վայրի լուսանկարը, և կօգնենք ընտրել։
Առաքում
Որքա՞ն ժամանակում է առաքվում պատվերը
Երևանում՝ 1–2 օրվա ընթացքում։ Մարզերում ժամկետը ճշտվում է պատվերը հաստատելիս։
Առաքու՞մ եք մարզեր
Այո, առաքում իրականացվում է Հայաստանի մարզեր։
Վճարում
Վճարման ի՞նչ եղանակներ կան
Կանխիկ՝ ապրանքը ստանալիս, կամ բանկային փոխանցումով։
Կազմակերպությունը կարո՞ղ է գնել փոխանցումով
Այո։ Վճարումը կատարվում է ընկերության բանկային հաշվին, վճարման նպատակում նշվում է պատվերի համարը։
Վերադարձ
Կարո՞ղ եմ վերադարձնել չօգտագործված ապրանքը
Այո, պայմանները ներկայացված են Վերադարձ և փոխանակում էջում։
Աշխատանքային ժամեր
Ե՞րբ եք աշխատում
Երկուշաբթի–ուրբաթ՝ 10:00–18:00, շաբաթ՝ 10:00–15:00, կիրակի՝ հանգստյան օր։
