Վերադարձ և փոխանակում
Smart Market-ը աշխատում է ՀՀ «Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» օրենքի համաձայն։ Ստորև ներկայացված են վերադարձի և փոխանակման հիմնական պայմանները։
Պատշաճ որակի ապրանքի փոխանակում
Պատշաճ որակի ոչ պարենային ապրանքը կարելի է փոխանակել կամ վերադարձնել գնելու օրվանից հետո 14 օրվա ընթացքում, եթե՝
-
ապրանքը չի օգտագործվել և չի տեղադրվել (մոնտաժվել),
-
պահպանված են ապրանքային տեսքը, փաթեթավորումը և պիտակները,
-
առկա է գնումը հաստատող փաստաթուղթ (կտրոն կամ պատվերի համար)։
Պատվիրատուի պահանջով չափի կտրված, հատուկ պատվիրված և օրենքով փոխանակման ոչ ենթակա ապրանքները չեն փոխանակվում։
Թերություն ունեցող ապրանք
Եթե ստացված ապրանքն ունի գործարանային թերություն կամ չի համապատասխանում պատվերին, կապվեք մեզ հետ։ Թերությունը հաստատվելուց հետո ապրանքը կփոխարինվի նույնով կամ գումարը կվերադարձվի։
Ինչպես դիմել
-
Կապվեք մեզ հետ և նշեք պատվերի համարը, ապրանքը և վերադարձի պատճառը։
-
Համաձայնեցրեք ապրանքը հանձնելու եղանակը և օրը։
-
Ապրանքը ստուգվելուց հետո կատարվում է փոխանակում կամ գումարի վերադարձ։
Գումարի վերադարձ
Գումարը վերադարձվում է նույն եղանակով, որով կատարվել է վճարումը՝ կանխիկ կամ բանկային փոխանցումով՝ ապրանքը ընդունվելուց հետո 7 աշխատանքային օրվա ընթացքում։
