Ինչպես ընտրել կցամասի և խողովակի չափը
Սանտեխնիկական կցամաս գնելիս ամենատարածված սխալը չափի սխալ ընտրությունն է։ Այս էջում բացատրված է, թե ինչպես են նշվում խողովակների և կցամասերի չափերը և ինչպես գտնել ճիշտ տարբերակը։
Դյույմ և միլիմետր
Ռեզբային կցամասերի (բաչոկ, նիպել, վինտիլ) չափը նշվում է դյույմով, իսկ PPR և մետալոպլաստե խողովակներինը՝ արտաքին տրամագծով, միլիմետրով։ Դյույմային չափը ռեզբայի իրական տրամագիծը չէ, այլ պայմանական անցման չափ։
| Ռեզբա (դյույմ) | Ռեզբայի արտաքին տրամագիծը (մոտ.) | Համապատասխան PPR խողովակ |
|---|---|---|
| 1/2″ | 21 մմ | 20 մմ |
| 3/4″ | 26,5 մմ | 25 մմ |
| 1″ | 33 մմ | 32 մմ |
| 1 1/4″ | 42 մմ | 40 մմ |
Ներքին (F) և արտաքին (M) ռեզբա
-
F (female, էգ). Ներքին ռեզբա, պտուտակվում է խողովակի կամ այլ կցամասի վրա։
-
M (male, որձ). Արտաքին ռեզբա, պտուտակվում է ներքին ռեզբայով մասի մեջ։
-
FM, MM, FF. Կցամասի երկու ծայրերի ռեզբաների համադրությունը, օրինակ՝ «1/2 FM» նշանակում է մի կողմում ներքին, մյուսում արտաքին 1/2 դյույմ ռեզբա։
Ինչպես չափել առկա մասը
-
Արտաքին ռեզբայի դեպքում քանոնով կամ շտանգենցիրկուլով չափեք ռեզբայի արտաքին տրամագիծը։
-
Ներքին ռեզբայի դեպքում չափեք անցքի ներքին տրամագիծը։
-
Համեմատեք ստացված թիվը վերևի աղյուսակի հետ։
Վարպետի խորհուրդ
Կասկածի դեպքում հին մասը վերցրեք ձեզ հետ կամ ուղարկեք դրա լուսանկարը քանոնի կողքին. այդպես ամենահեշտն է ճիշտ չափը որոշել։ Նայեք նաև Սանտեխնիկա և PPR խողովակներ էջը։
